Artsakhpress

Սփյուռք

Հայաստան այցելած կանադահայ ամուսինները հայի համար միակ հայրենիքը Հայաստանն են համարում

Կանադահայ ամուսինները հայի համար միակ հայրենիքը Հայաստանն են համարում: Մարգար և Էլիզ Շարապխանյանները 2007 թվականից ապրում են Արագածոտնի մարզի Ուշի գյուղում: Սեփական միջոցներով վերանորոգել են գյուղի դպրոցը, մշակույթի տունը:

Հայաստան այցելած կանադահայ ամուսինները հայի համար միակ հայրենիքը Հայաստանն են համարում

Հայաստան այցելած կանադահայ ամուսինները հայի համար միակ հայրենիքը Հայաստանն են համարում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարգար Շարապխանյանը ծնվել է Հունաստանում, կրթություն է ստացել Իտալիայում, 40 տարի բնակվել է Կանադայում, բայց ինչպես նա վստահեցրեց «Արմենպրես»-ի թղթակցին, միայն Հայաստանում է իրեն հայ զգում: «Տարբեր երկրներում եմ եղել, բայց ոչ մի տեղ՝ ո՛չ Հունաստանում, ո՛չ Իտալիայում և ո՛չ էլ Կանադայում, ես ինձ հայ չեմ զգացել, իմ ինքնությունը միայն Հայաստանում եմ զգում: Դրսում ծնված, մեծացած ու ապրած մարդու համար Հայաստանում ապրել է պետք: Ուզենք, թե չուզենք բոլոր երկրներում օտար ենք, միակ երկիրը որ զգում ենք, որ մերն է, Հայաստանն է»,-նշեց Մարգար Շարապխանյանը՝ փաստելով, որ Հայաստանը միայն Երևանը չէ, այլ մարզերն ու գյուղերն են: «Ես հավատում եմ Հայաստանի գյուղերին, և Հայաստանի գյուղերի տնտեսությունը պետք է զարգանա: Ուշին փոքր գյուղ է՝ 10 տարի առաջ հողամաս գնեցի տուն կառուցեցի, հիմա հողամասում ես և ուրիշներն ենք աշխատում: Դպրոցը նորոգեցինք ու մշակույթի տուն կառուցեցինք»:

Կանադայում 10 տարի համալսարանի գրադարանում աշխատելուց հետո Մարգար Շարապխանյանը 1979 թվականին որոշում է դպրոց հիմնել: Հայ օգնության միության օժանդակությամբ հիմնվեց ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանը: «Սկսեցի մանկապարտեզից և ամեն տարի մեկ տարով բարձրացնում էի, այսպիսով՝ 75 աշակերտով սկսեցինք, հիմա վարժարանն ունի 650 աշակերտ: Մեր աշակերտները 18 տարեկանից համալսարան են գնում՝ 100 շրջանավարտից 97-ը այնտեղ համալսարան են ընդունվում: Դպրոցում թեև անգլերեն և ֆրանսերեն են անցնում, բայց հայկական դպրոց է»,- պատմում է Մարգար Շարապխանյանը:

Թեև խորհրդային տարիներին պարոն Մարգարը Հայաստան եկել է, բայց դա այն չէր: «1986 թվականին շրջանավարտներիս ծնողներին կանչեցի և ասացի՝ երեխաներին ժամացույց, խաչ կամ այլ իր նվիրելու փոխարեն Հայաստանի տոմս գնեք, և 22 հոգով եկանք Հայաստան: Խորհրդային տարիներն էին»:

Խոսելով կնոջ հետ Հայաստան գալու մասին՝ պարոն Մարգարը վստահեցրեց՝ ուշեցի են ինքն էլ, կինն էլ: «Չի դժգոհել ու չի դժգոհում: Հայաստան գալու համար պետք է նաև կինդ էլ ուզենա ու քեզ հետ գա: Մենակ չի լինի»,-ավելացրեց Մարգար Շարապխանյանը:

Այսօր էլ ամուսինները շատ ծրագրեր ունեն գյուղի հետ կապված: Կանադա վերադառնալու մտադրություն չունեն: Ուշիով հիացած են և այն համարում են իրենց միակ տունը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search