Ադրբեջանը նախկինի պես հույս ունի ուժով լուծել հարցը՝ լինի Արցախի հետ շփման գծում, թե Հայաստանի հետ սահմանին։
Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանը հույս ունի ուժով լուծել հարցը. ՀՀ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին օգոստոսի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, փոխանցում է News.am-ը:
Նրա խոսքով՝ Արցախի հետ շփման գծում այժմ հարաբերականորեն լռություն կարող է տիրել, սակայն միջադեպեր տեղի են ունենում եւ այնտեղ, եւ Հայաստանի հետ սահմանին։
«Այդ ամենը հերթական անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը հակված չէ խնդրի խաղաղ լուծմանը եւ նախկինի պես հույս ունի այն ուժով լուծել»,- հավելեց Քոչարյանը։