Ամերիկյան իշխանությունները կարող են պահանջել ՌԴ-ից փակել ԱՄՆ-ի տարածքի ռուսական գլխավոր հյուպատոսություններից մեկը։
ԱՄՆ-ում ծրագրում են փակել ՌԴ գլխավոր հյուպատոսություններից մեկը. Kommersant
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Այսպիսով՝ Վաշինգտոնը կարող է պատասխանել Մոսկվայի կողմից սահմանված պատժամիջոցներին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն արգելել էր ամերիկացի դիվանագետների հասանելիությունն անշարժ գույքի որոշ օբյեկտների և պահանջել կրճատել նրանց թիվը երկրում՝ ի պատասխան Կոնգրեսի կողմից Մոսկվայի դեմ ընդունված պատժամիջոցների նոր փաթեթի։
Պարբերականը նշում է, որ այժմ ԱՄՆ-ը ՌԴ-ի տարածքում ունի 3 գլխավոր հյուպատոսություն՝ Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում։ Իսկ ՌԴ-ն ԱՄՆ-ի տարածքում ունի 4 գլխավոր հյուպատոսություն՝ Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Սիեթլում և Հյուսթոնում։
Ռուսական գլխավոր հյուպատոսություններից թե որ մեկը կհայտնվի հարվածի տակ՝ թերթի աղբյուրները չեն հստակեցնում։