Artsakhpress

Հասարակական

Ավստրիահայ հայտնի անոթաբանը Ստեփանակերտում անվճար վիրահատություններ է իրականացնում

ԱՀ առողջապահության նախարարության հրավերով օգոստոսի 10-ին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց է այցելել անոթաբան Արա Ուղուրլեանը (Ուղուրլույանը):

Ավստրիահայ հայտնի անոթաբանը Ստեփանակերտում անվճար վիրահատություններ է իրականացնում

Ավստրիահայ հայտնի անոթաբանը Ստեփանակերտում անվճար վիրահատություններ է իրականացնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արա Ուղուրլեանը նշել է, որ այցի առաջին օրը պետք է հետազոտեն հիվանդներին, իսկ մինչև օգոստոսի 13-ը անհրաժեշտության դեպքում կատարեն վիրահատություններ: Նշենք, որ բուժօգնությունը լինելու է անվճար և նախատեսվում է 10-12 վիրահատություն:


Ա. Ուղուրլեանն ավելացրեց, որ անոթային հիվանդությունների դեպքում լրիվ բուժում չի կատարվում, քանի որ հիմնական խնդիրներն առաջանում են ծխելուց և շաքարային հիվանդություններից: Նշենք, որ Արա Ուղուրլեանը աշխատում է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի անոթաբան և վիրաբույժ Դավիթ Խաչատրյանի հետ: Վերջինս իր խոսքում նշեց, որ հիվանդներին հավաքագրել են նախօրոք և ընտրել այնպիսիններին, որոնք ունեն միայն զարկերակային ախտանիշ, քանի որ նրանց պետք է ցուցաբերվի բարձր տեխնոլոգիական միջամտություն: «Այդ նպատակով պարոն Ուղուրլեանը իր հետ բերել է մի շարք սարքավորումներ, որոնք մեզ մոտ բացակայում են»,- նշել է Դ. Խաչատրյանը:


Նշենք, որ Արա Ուղուրլեանը ծնվել է Թուրքիայում, սակայն բնակվում և աշխատում է Ավստրիայում, որտեղ նա լավագույն մասնագետի համբավ ունի:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search