Artsakhpress

Քաղաքական

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 11-ին ընդունել է Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին:

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է. Էդուարդ Շարմազանով

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է. Էդուարդ Շարմազանով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում պորտուգալական խորհրդարանում կձեւավորվի Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խումբ: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Պորտուգալիայի հետ կապերի խորացումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության կայացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՀՀ քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկին՝ ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ Ադրբեջանն այս հարցը ներկայացնում է որպես տարածքային խնդիր երկու երկրների միջեւ, սակայն իրականում սա ժողովուրդների ինքնորոշման դասական օրինակ է:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կոչ է արել եվրոպացի գործընկերներին չդառնալ ադրբեջանական կեղծ պրոպագանդայի զոհը եւ աշխարհին ներկայացնել իրականությունը:

«Արցախի ժողովուրդը, ինչպես աշխարհում ցանկացած ժողովուրդ ազատ եւ անկախ ապրելու իրավունք ունի: Մենք ջանք չենք խնայելու՝ հասնելու Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, եւ Արցախի անկախության միջազգային ճանաչումն  ընդամենը ժամանակի հարց է»,- նշել է ՀՀ Աժ փոխխոսնակը:

Անդրադառանալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցին՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են այն՝ դատապարտելով միլիոնավոր քրիստոնյաների բնաջնջումը, սակայն Թուրքիան նախորդ դարասկզբին սկսած մշակութային ցեղասպանությունը շարունակում է առ այսօր. վերջին դեպքերն առնչվում են Վարագավանքին:

Ռուբինա Բերարդոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ շատ ընդհանրություններ ունեցող երկու հպարտ ժողովուրդները կարող են համագործակցության բնագավառներ գտնել եւ զարգացնել կապերը մարդու իրավունքերի պաշտպանության, տնտեսական, մշակութային եւ բազմաթիվ այլ ոլորտներում:

Հանդիպման ավարտին Ռուբինա Բերարդոն, կարեւորելով միջխորհրդարանական կապերի զարգացումը, նշել է, որ Հայաստան այցելելուց հետո հաջորդ քայլը կարող է լինել Պորտուգալիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ստեղծումը:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search