Իրանի հյուսիս-արեւելյան Ղոլեստան նահանգում ջրհեղեղների հետեւանքով 2 մարդ է զոհվել, եւս 2-ն անհետ կորած է համարվում:
Իրանում ջրհեղեղների հետեւանքով 2 մարդ է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Tasnim-ը:
Ղոլեստանի Ալիաբադ Կատուլ քաղաքում Կարմիր Մահիկի իրանական ընկերակցության (IRCS) գրասենյակի ղեկավար Հոսեյն Շաքին հաղորդել է, որ Զարին Ղոլա գյուղում ընտանիքի երեք անդամներ ջրհեղեղից հետո անհետ կորել են:
Նրա խոսքով՝ 35-ամյա կնոջ մարմինը, որն անհետ կորել էր ամուսնու եւ երեխայի հետ, ուրբաթ հայտնաբերել են: Փրկարարները շարունակում են որոնել ընտանիքի մյուս անդամներին:
Ուժեղ փոթորկից հետո գյուղում եւս մեկ մարդ է զոհվել: