ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է կրում եզդիների, քրիստոնյաների և մահմեդական-շիիթների ցեղասպանության համար:
Թիլսերոնն ԻՊ-ին մեղադրել է եզդիների, քրիստոնյաների և մահմեդական-շիիթների ցեղասպանության մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ԻՊ գրոհայինները շարունակում են հետապնդել տարբեր հավատքների ներկայացուցիչներին: Ակնհայտ է, որ ԻՊ-ն պատասխանատվություն է կրում եզդիների, քրիստոնյաների և մահմեդական-շիիթների ցեղասպանության համար այն շրջաններում, որոնք եղել կամ շարունակում են մնալ գրոհայինների վերահսկողության ներքո»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Թիլերսոնը՝ ներկայացնելով պետքարտուղարության` աշխարհում կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցը: