Հյուսիսային Կորեան պետք Է ցուցադրի միջուկազերծման հարցում մտադրությունների լրջությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսելու համար:
ԱՄՆ-ը նշել Է ԿԺԴՀ-ի հետ երկխոսություն սկսելու պայմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, բրիֆինգում հայտարարել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կցանկանար բանակցություններ վարել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, «երբ գա ժամանակը»: «Երբ նրանք ցուցադրեն, որ իրենք լրջորեն են տրամադրված շարժվելու միջուկազերծման ուղղությամբ: Մենք առայժմ դա չենք տեսել»,- նշել Է Նոյերթը: Դրա հետ մեկտեղ նա չի կոնկրետացրել բանակցություններ սկսելու նախնական պայմանները: Մասնավորապես, Պետդեպի ներկայացուցիչը չի պատասխանել հարցին՝ դրա համար բավարար կլինի արդյոք ամերիկյան Գուամ կղզուն հարված չհասցնելու ԿԺԴՀ-ի պարտավորությունը: «Նրանք գիտեն ինչ Է պետք անել»,- ընդգծել Է Նոյերթը, Նրա հայտարարությունը հնչել Է Կորեական թերակղզում ռազմական դիմակայության սրման ֆոնին, որին հանգեցրել են Փենյանի եւ Վաշինգտոնի մի շարք սուր հայտարարությունները: Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե ԿԺԴՀ-ն չպետք Է սպառնա ԱՄՆ-ին, եւ խոստացել Է հարձակումներին պատասխանել «կրակով եւ ցասումով, որոնք աշխարհը երբեք չի տեսել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: