Մոսկվայի Դոմադեդևո օդանավակայանում Հայաստանի՝ 57-ամյա քաղաքացի է մահացել:
Մոսկվայի Դոմադեդևո օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի հաղորդմամբ` «Ռուսարմինֆո»-ից տեղեկացրին, որ նա պատրաստվում էր դստեր հետ մեկնել Հայաստան:
Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր, ժամը 3-ի սահմաններում, մեկնման սրահում:
«Տղամարդը վատ է զգացել, նրան տեղափոխել են բուժկետ, բայց փրկել չի հաջողվել: Նա մահացել է սրտի սուր անբավարարության հետևանքով»,-հայտնել են օդանավակայանի աշխատակազմից:
Տղամարդը մինչև օգոստոսի 14-ը բուժվել է Օնկոլոգիական հիվանդանոցում: