Մոսկվան նկատում է, որ վերջին հայտարարություններում Վաշինգտոնի ու Պհենյանի հռետորաբանությունն ավելի հանգիստ է դարձել:
Հույս ունենք, որ Վաշինգտոնում ու Պհենյանում տաք գլուխները սառել են. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք հույս ունենք, որ Վաշինգտոնում ու Պհենյանում տաք գլուխները մի փոքր սառել են»,-«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Կորեական թերակզում իրավիճակը շիկացավ, երբ ԱՄՆ ու Հյուսիսային Կորեան սկսեցին կտրուկ հայտարարություններ փոխանակել: Հյուսիսային Կորեան խոստացավ բալիստիկ հրթիռներ ուղարկել Գուամ, որտեղ տեղակայված են ամերիկյան Անդերսեն ավիաբազան ու Ափրա Հարբոր ռազմածովային բազան:
Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, եթե Կիմ Չեն Ինը որևէ բան անի Գուամի հետ, ապա Հյուսիսային Կորեայի հետ կպատահի մի բան, որը դեռ ոչ մեկ չի տեսել:
Լավրովն ասել է, որ մասնագետների հաշվարկով, եթե ռազմական գործողություններ սկսեն, ապա տարածաշրջանում տուժելու են հարյուր հազարավոր մարդիկ: