Գերմանիան կանի ամեն ինչ Հյուսիսային Կորեայի ու դրա հրթիռային ծրագրի շուրջ իրավիճակի խաղաղ կարգավորման համար։ Այս մասին հայտնել է Անգելա Մերկելը:
Մերկելը խոստացել է հնարավոր ամեն ինչ անել Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի խաղաղ կարգավորման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին փոխանցում է Reuters-ը։ «Ես կտրականապես դեմ եմ ռազմատենչ հռետորաբանությանը, որն օգտագործում են բոլոր երկրները։ Այդ խնդիրն չի կարող ունենալ ռազմական լուծում, այն պետք է մշակվի բանակցությունների միջոցով»,- ասել է նա։
Մերկելը կոչ է արել անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի խուսափի աղետից։
«Համենայն դեպս ես կանեմ այն ամենն, ինչ կարող եմ»,- ամփոփել է կանցլերը։