Սենթ Լուիսում ավարտված արագ շախմատի մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց կուբացի Լենիեր Դոմինգեսի հետ եւ պարտության մատնեց 52-րդ քայլում՝ միանձնյա գրավելով առաջին տեղը՝ 12 միավոր:
Սենթ Լուիս. Լեւոն Արոնյանի գերազանց մրցելույթն ու միանձնյա հաղթանակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 7-րդ տուրում հայ գրոսմայստերը պարտության էր մատնել աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, իսկ նախավերջին տուրում ոչ ոքի էր խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:
Օգոստոսի 18-ին կմեկնարկի կայծակնային խաղի մրցաշարը, որի արդյունքները կգումարվեն արագ շախմատի մրցաշարի արդյունքներին: