Ղարաբաղի հարցում ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես կար:
Վերլուծաբանն առանձնահատուկ արդյունքների չի սպասում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջնորդները կաշխատեն խուսափել լայնածավալ ռազմական գործողություններից։ Նման կանխատեսում է արել «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը օգոստոսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։
Պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին՝ նա հիշեցրեց, որ դեռ հստակ ոչինչ հայտնի չէ։ «Որտեղ էլ որ կայանա հանդիպումը, փոփոխությունների համար հնարավորություններ չեն տեսնում։ Միջնորդները խոսում են փոխզիջումների հիման վրա կարգավորման մասին։ Իսկ Ադրբեջանն ընդհանրապես դրանց պատրաստ չէ՝ առաջարկելով ավելի ցածր կարգավիճակ, քան ուներ Ղարաբաղը ԽՍՀՄ-ի օրոք։ Այնուամենայնիվ, վատ չէր լինի, եթե հանդիպումը կայանար, բայց առանձնահատուկ արդյունքների չեմ սպասում»,- News.am-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Պապյանը: