Կենդանի թիրախի վրա փորձարկմանը իսրայելի քաղաքացիների մասնակցությունը միջազգային սկանդալ է։
Դա միջազգային սկանդալ է. Պապյանը՝ «Մաարիվ»-ի հրապարակման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին օգոստոսի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, փոխանցում է News.am-ը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին իսրայելական մամուլում շրջանառվում են իսրայելցի մասնագետների՝ մարտական դրոնները Ադրբեջանի խնդրանքով հայկական թիրախների վրա փորձարկելու մասին լուրերը։ Առաջինն այդ մասին գրել է «Մաարիվ» պարբերականը։
«Մենք ավելի վաղ էլ ենթադրում էինք, որ իսրայելցիները մասնակցել են ապրիլյան իրադարձություններին»,-հիշեցրեց Պապյանը։ Նրա խոսքով՝ դա լուրջ միջադեպ է, իսկ նման համատեքստում Իսրայելի քաղաքացու մասնակցությունը հետապնդվում է երկրի օրենսդրությամբ։