Artsakhpress

Քաղաքական

Հայաստանը կարող է պահանջել հայ-թուրքական սահմանի բացում առանց նախապայմանների

Սեպտեմբերի 10-11-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը կայցելի Բաքու:

Հայաստանը կարող է պահանջել հայ-թուրքական սահմանի բացում առանց նախապայմանների

Հայաստանը կարող է պահանջել հայ-թուրքական սահմանի բացում առանց նախապայմանների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մինչ այդ նա Աստանայում կմասնակցի Իսլամական համագործակցություն կազմակերպության խորհրդաժողովին: Տեղեկություն կա, որ Աստանայում կգտնվի նաեւ Իլհամ Ալիեւը: Ենթադրվում է, որ տեղի կունենա եռակողմ` Էրդողան-Նազարբաեւ-Ալիեւ փակ հանդիպում: Թուրքիայի էկոնոմիկայի նախարարն օրերս հայտարարել է, որ մտադիր են ԵԱՏՄ հետ կնքել մաքսային համաձայնագիր: Ղազախստանը ԵԱՏՄ առանցքային անդամ պետություն է: Չի բացառված, որ Էրդողան-Նազարբաեւ-Ալիեւ քննարկումների օրակարգի հարցը լինի ԵԱՏՄ հետ Թուրքիայի մաքսային համաձայնագիրը: Փորձագետները տպավորություն ունեն, որ այդ դեպքում Հայաստանը կարող է պահանջել հայ-թուրքական սահմանի բացում առանց նախապայմանների: Հնարավոր է, որ Ալիեւը տվյալ քննարկումներին մասնակից է դառնում հատկապես հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ նրա բացասական տեսակետի նկտառումով: Այն է` Էրդողանը եւ Նազարբաեւը կարող են Ալիեւին համոզել:

Հայտնի չէ, թե օրակարգային ինչ հարցեր են քննարկվելու Էրդողանի Բաքու այցելության ժամանակ, բայց ընտրված է բավական խորհրդանշական ժամանակահատված: Բանն այն է, որ սեպտեմբերի 15-ը համարվում է Բաքուն «բոլշեւիկա-դաշնակցական օկուպացիայից ազատագրելու» օր: 1918թ.-ի այդ օրը թուրքական էքսպեդիցիոն կորպուսը գրավել է Բաքուն եւ հնարավորություն ստեղծել, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը Գյանջայից տեղափոխվի այնտեղ: Բաքվում այդ առթիվ կանգնեցված է «թուրք ազատարար զիվորի» հուշարձանը: Այդ օրվան ընդառաջ այց կատարելով Բաքու, Էրդողանը, կարծես, ակնարկում է, որ Ադրբեջանը գոյությամբ պարտական է Թուրքիային:

Կարելի է ենթադրել, որ այդ սիմվոլիկան կպահպանվի Էրդողանի այցի ամբողջ ընթացքում: Թուրքիան ներկայումս դժվար ժամանակներ է ապրում: Արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը հիմնովին ձախողված է, անորոշություն է տիրում թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքական կողմը Միացյալ Նահանգներին մեղադրում է տարածաշրջանում քրդական գործոնը քաղաքականացնելու մեջ: Թուրքիան դեմ է արտահայտվել Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հանրաքվեին եւ մի շարք անհաջող փորձեր է արել` խոչընդոտելու դրան:

Իրավիճակն արտառոց է նրանով, որ մինչ այդ Թուրքիան բավական սերտ հարաբերություններ ուներ Իրաքյան Քուրդիստանի հետ: Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը նույնպես ներգրավված էր այդ հարաբերություններում: Ներկայումս Թուրքիան պայքարում է Քուրդիստանի անկախության դեմ: Հայտնի չէ, թե ինչ մոտեցում ունի Ադրբեջանը: Պաշտոնական Բաքուն որեւէ արձագանք չի հնչեցրել: Փորձագետները գտնում են, որ Իրաքյան Քուրդիստանի անկախությամբ ամենաշահագրգռված կողմն Իսրայելն է, որի հետ Ադրբեջանի հարաբերությունները համարվում են ռազմավարական: Հնարավոր է, որ Էրդողանը Բաքվում կփորձի Ադրբեջանին համոզել, որ դեմ արտահայտվի Իրաքյան Քուրդիստանի անկախությանը:

Որոշ մեկնաբանություններում կարծիք է հայտնվել, որ Էրդողանը մտադիր է կրկնել «Աթաթուրքի մոդելը», այն է` ստեղծել Մոսկվա-Անկարա-Բաքու առանցք: Այդ թեմայով մի շարք հրապարակումներ են հայտնվել մասնավորապես ռուսական մամուլում: Էրդողանի Բաքու այցին ընդառաջ ռուսական աղբյուրները տեղեկատվություն են տարածել, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը կարող են սպառազինությունների նոր խմբաքանակի, հատկապես` արդիական հակահրթիռային պաշտպանության համակարգերի առքուվաճառքի հարցով բանակցությունների նոր փուլ սկսել: Հայտնի է դարձել նաեւ, որ Թուրքիա է մեկնելու ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովը:  Ավելի վաղ Անկարայում է գտնվել Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Բեգերլին:

Վահրամ Աթանեսյան


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search