Օգոստոսի 25-ին Կուբանում ավտոբուսի՝ ծովն ընկնելու պաճառն արգելակների խափանումն է եղել։
Կուբանում ավտովթարի զոհերի թիվը հասել է 16-ի. ավտոբուսի արգելակները խափանվել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել են ճանապարհա-տրանսպորտային պատահարի ականատեսները։
Տեղեկության համաձայն՝ վարորդը փորձել է փոխանցման տուփի միջոցով արգելակել, սակայն այն մասերի է բաժանվել։ Դրա հետեւանքով ավտոբուսը բախվել է ճանապարհի բետոնե հատվածին եւ ծովն ընկել։ Նախնական տվյալներով՝ տրանսպորոտւմ 38 մարդ է գտնվել։
Ներկա պահին արդեն հայտնի է 16 զոհի մասին։ Չորսը ծանր վիճակում են։ «16 մարդ զոհվել է, 24-ը փրկվել են, նրանցից 8-ը հոսպիտաացվել են»,-ասվում է Կրասնոդարի երկրամասում Ռուսաստանի ԱԻՆ-ի ԳՎ-ի հաղորդագրությունում։
Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Գործի առթիվ քրեական գործ են հարուցել։