Artsakhpress

Մշակույթ

«Artsakh Arts and Cultural Foundation»-ի համագործակցությունը շարունակվելու է ի նպաստ Արցախի

ԱՄՆ-ում գործող «Artsakh Arts and Cultural Foundation»-ը շարունակելու է իր նպաստը բերել Արցախին:

«Artsakh Arts and Cultural Foundation»-ի համագործակցությունը շարունակվելու է ի նպաստ Արցախի

«Artsakh Arts and Cultural Foundation»-ի համագործակցությունը շարունակվելու է ի նպաստ Արցախի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Artsakh Arts and Cultural Foundation»-ի հիմնադիր Գարո Մադենլիանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ հիմնադրամն առաջիկայում նախատեսում է Արցախի մասին կարճամետրաժ տեսանյութեր պատրաստել, որոնք այցեքարտ կլինեն զբոսաշրջիկների համար: Իսկ սեպտեմբերի վերջին հիմնադրամը կմեկնարկի նոր ծրագիր, որի միջոցով նախատեսվում է քնապարկեր ուղարկել պաշտպանության բանակի համար:

«Բացի այսօրինակ բարեգործական ծրագրերից մենք լավ համագործակցություն ունենք նաև արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ: Նրա հետ ծանոթացել ենք Երևանում՝ «Թևանիկ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Հետո որոշեցինք օգտակար լինել «Վերջին բնակիչը» ֆիլմին: Մեր համագործակցությունը շարունակվելու է նաև նրա նոր ֆիլմի՝ «Դրախտի դարպասը» նկարահանելու համար»,- նշել է Գարո Մադենլիանը և ավելացրել, որ Ջիվանը մեծ գործ է անում Արցախը կինոյի միջոցով ներկայացնելով աշխարհին: Խոսելով Հիմնադրամի հետ համագործակցության մասին՝ Ջիվան Ավետիսյանը նշել է, որ բարձր է գնահատում ձևավորված հարաբերությունները:


«Անցած տարվա ապրիլին ԱՄՆ-ում՝ «Ալեքս» կինոթատրոնում, «Artsakh Arts and Cultural Foundation»-ի շնորհիվ կազմակերպվել էր «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը, որին անդրադարձել էին «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքը և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթը»,- ասել է Ջ. Ավետիսյանը և հավելել սեպտեմբերի 15-ից «Վերջին բնակիչը» կցուցադրվի ԱՄՆ մի շարք քաղաքներում:

Ջ. Ավետիսյանը նշել է նաև, որ է «Վերջին բնակիչը»-ը ցուցադրվելու է նաև սեպտեմբերի 4-ին Վենետիկի կինոփառատոնի Venice production Bridge-ում շրջանակներում: Նշենք, որ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվել է Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնում, «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությանը, Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում և այլ երկրներում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search