Artsakhpress

Քաղաքական

Կանադան պետք է վերանայի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները. կանադացի խորհրդարանականները մամլո ասուլիս են տվել

Արցախի Հանրապետությունում գտնվող Կանադայի Խորհրդարանի պատգամավորներ Թոնի Քլեմենտը, Ռաչել Հարդերը և «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության նախագահ և հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆին Ստեփանակերտում հանդես են եկել մամլո ասուլիսով:

Կանադան պետք է վերանայի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները. կանադացի խորհրդարանականները մամլո ասուլիս են տվել

Կանադան պետք է վերանայի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները. կանադացի խորհրդարանականները մամլո ասուլիս են տվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մաջեդ Էլ Շաֆին իր խոսքում ասել է, որ Կանադայի Խորհրդարանի պատգամավորներ Թոնի Քլեմենտը և Ռաչել Հարդերը միացել են «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության փաստահավաք առաքելությանը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից ռազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները ուսումնասիրելու համար:

Մաջեդ Էլ Շաֆին տեղեկացրել է, որ «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպությունն ավարտել է ադրբեջանական ուժերի կողմից անկախ Արցախի և Ադրբեջանի միջև 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների մասին տեղեկություններն ուսումնասիրելու քառօրյա փաստահավաք առաքելությունն Արցախում և Հայաստանում:

«Միջազգային հանրությունը պետք է ավելին անի տարածաշրջանում կայունության վերականգնման համար և պատասխանատվության ենթարկի մարդու իրավունքների խախտումների և քաղաքացիական անձանց վրա անխտիր հարձակումների պատասխանատուներին: Հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը տեղի ունեցած վայրագությունների մասին գրաֆիկական պատկերներ են տեղադրել սոցիալական ցանցերում՝ ԱՀ ՊԲ զինծառայողների գլխատումից, դիակապտությունից մինչև քաղաքացիական անձանց անխտիր սպանություններն ու համակարգված ռազմական գործողությունները: Կազմակերպությունը գրավոր դիմելու է Կանադայի իշխանություններին և շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել մարդու իրավունքների այսօրինակ կոպիտ խախտումները՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Հաշվի առնելով բացահայտված փաստերը՝ Կանադայի կառավարությունը պետք է վերանայի Ադրբեջանին կանադական զենքեր և ռազմական տեխնիկա վաճառելու որոշումը և դադարեցնի դրանց արտահանումը, քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել մարդու իրավունքների վերաբերյալ իրենց միջազգային պարտավորությունները»,- մասնավորապես նշել է Մաջեդ Էլ Շաֆինը:

Կանադայի Խորհրդարանի պատգամավոր Թոնի Քլեմենտն էլ իր խոսքում նշել է, որ Արցախում հանդիպել են նաև այն ծնողների հետ, ովքեր հարազատներ են կորցրել 2 հակամարտությունների ժամանակ:

«Մենք ունեցել ենք վկայություններ նաև քաղաքացիների սպանությունների վերաբերյալ, այն սահմռկեցուցիչ տեսարանների մասին, որոնք տեղի են ունեցել պատերազմի ժամանակ: Որպես քաղաքական գործիչ և որպես մարդ՝ գտնում եմ, որ միշտ էլ հույս կա:

Ինչ վերաբերում է մեր այս այցի շուրջ Ադրբեջանում տեղ գտած արձագանքներին, ապա դրանք սպառնալիքներ են մեր հասցեին: Ես այստեղ եմ փնտրելու ճշմարտությունը մարդասիրական առաքելության շրջանակներում: Եթե Ադրբեջանն իմ հանդեպ է թշնամաբար տրամադրված, ապա կարող եմ պատկերացնել, թե ինչպես են վերաբերվում իրենց հարևաններին: Այս առումով չեմ դատապարտում Ադրբեջանի ժողովրդին, այլ միայն մաղթում եմ խաղաղություն, և սա այն վերաբերմունքն է, որ մենք ունենք Ադրբեջանի կառավարության և ժողովրդի նկատմամբ»,- ասել է Թոնի Քլեմենտը:

Իսկ Ռաչել Հարդերն էլ, կիսվելով Արցախում ստացած իր տպավորություններով և խոսելով իրենց այցի նպատակների մասին, ըստ էության նշել է. «Մենք այստեղ ենք երկու հիմնական պատճառներով. առաջինն Արցախի և Հայաստանի պաշտոնյաների և զինվորականների, պատերազմի զոհերի ընտանիքների հետ հանդիպելն է: Իսկ երկրորդը՝ պատերազմի իրական պատկերը տեսնելը, հասկանալը և լսելը տեղի մարդկանց կարծիքները, ովքեր անցել են այդ ամենի միջով և այսօր միմիայն խաղաղություն են ցանկանում: Հայ ժողովուրդը շատ բարի, հյուրասեր և մարդամոտ ժողովուրդ է, որը պայքարում է իր օրինական իրավունքների համար: Մեր այցի ընթացքում մենք հասկացանք, որ հայ ժողովուրդը ունի մեկ հայրենիք, որը բաժանված է 2 աշխարհագրական տարածքների: Գտնում եմ, որ մեր հաղորդագրությունը շատ պարզ է. հայ ժողովրդի և հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն և մենք հորդորում ենք միջազգային հանրությանը ճանաչել այդ փաստը»:


Հանդիպման վերջում պատվիրակության անդամները պատասխանել են լրագրողների և հասարակական կազմակերպությունների անդամներին հուզող հարցերին, լսել նրանց կարծիքները և իրենց հերթին շնորհակալություն հայտնել Արցախի և Հայաստանի պաշտոնյաներին և քաղաքացիներին՝ ջերմ ընդունելության համար:

Նշենք, որ «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության պատվիրակությունը փաստահավաք առաքելության ընթացքում հանդիպումներ է ունեցել ԱՀ և ՀՀ պետական պաշտոնյաների, Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ համայնքների բնակիչների հետ:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search