Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձի տոնակատությունների վերջին` հիմնական ակորդը տրվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կայացել է տոնական համերգ:
Ստեփանակերտում Անկախության տոնին նվիրված համերգին Դանիել Դեքերը հանդես է եկել «Իմ Արցախ» երգով (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` տոնական համերգին մասնակցում էին տարբեր երաժշտական համույթներ, անհատ կատարողներ` ՀՀ-ից, ԱՀ-ից և արտերկրից: Համերգին հանդես է եկել նաև ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերը, իսկ նրա «Իմ Արցախ» երգի պրեմիերան ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի կողմից: Հրապարակում հավաքված բազմահազար հանդիսատեսի մոտ իշխում էր տոնական տրամադրություն: Համերգն ավարտվել է ավանդական դարձած շքեղ հրավառությամբ: Նշենք, որ բացի մայրաքաղաք Ստեփանակերտից Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված համերգներ ու հրավառություն է եղել նաև Արցախի շրջկենտրոններում: