Artsakhpress

Մշակույթ

Շուշիում տեղի է ունեցել Դանիել Դեքերի համերգային երեկոն (լուսանկարներ)

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ «Իմ Արցախ» նախագծի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Շուշիում տեղի է ունեցել ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերի համերգային երեկոն՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի կատարմամբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի գլխավորությամբ:

Շուշիում տեղի է ունեցել Դանիել Դեքերի համերգային երեկոն (լուսանկարներ)

Շուշիում    տեղի է  ունեցել    Դանիել  Դեքերի     համերգային    երեկոն  (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4  սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Երեկոյի  ընթացքում     Դանիել  Դեքերը    հայերեն  և  անգլերեն  լեզուներով   կատարել  է  հայկական  ժողովրդական    երգեր:

Համերգի  ընթացքում  Դեքերը  զուգերգերով    հանդես  է  եկել   երգիչներ  Լեյլա  Սարիբեկյանի, Համլետ  Գևորգյանի, Եվա  Եգանյանի, Անահիտ  Շահբազյանի, Մաշա  Մնջոյանի  հետ՝ նվագելով   նաև   դաշնամուր: Միջոցառմանը հնչել  է  նաև  Դանիել  Դեքերի   «Արաքս»  երգի   պրեմիերան.  խոսքերի  հեղինակը   Դանիել  Դեքերն  է,   երաժշտությունը   Արա Գևորգյանինն է։

Երգիչը  նաև    բեմից  ցուցադրել  է  իր   հայկական  անձնագիրը:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Դանիել  Դեքերն  ասել  է, որ   առաջին  անգամ  է  Արցախում:

«Ես  անչափ  ուրախ  ու  հպարտ  եմ, որ  գտնվում   եմ  Արցախում  և  երգում եմ   արցախցիների   համար՝  արժանանալով   նման   ջերմ   ընդունելության:  Այստեղ  եմ, որ  քաջալերեմ   արցախցիներին և  ցույց   տամ, որ  մենք միշտ կանգնած  ենք  ձեր  թիկունքում: Հայոց  պատմությունն ուսումնասիրելով՝   տեղեկացա սարսափելի  իրադարձության՝ Հայոց  Ցեղասպանության  մասին  և   որոշեցի, որ   ես  անպայման  երգելու եմ  «Ադանա»  երգը: Ես   հասկանում  եմ   իմ   երգերի  իմաստը,  և  հենց  դա  է  ինձ  ստիպում   երգել   սրտի  խորքից:  Իհարկե,   ես ամենուր   խոսում  եմ  և՛  Ցեղասպանության,  և՛   Արցախի  խնդրի  մասին  և   կոչ  եմ  անում   աշխարհի  բոլոր   հայերին, որպեսզի   միավորված  լինեն»,-ասել  է  Դ. Դեքերը: 

Խոսելով  Ադրբեջանի   «սև  ցուցակ»-ում  հայտնվելու  մասին՝  երգիչն  ասաց, որ  այդ  հարցում    ինքը   խնդիր  չի  տեսնում:  

Նորայր  Դավթյանն  էլ   նշել  է.«Այս  օրերին  Արցախում  լինելը  մեծ  խորհուրդ  ունի  և   պատվաբեր  է   բոլորիս  համար: Ամեն  անգամ  Արցախ  գալով՝  օրս  տոն  է  դառնում:  

Դանիել   Դեքերը   հրաշալի  է  երգում և  փայլուն  հասկանում է,  թե  ինչ է    երգում՝ արժանանալով      շատ  ջերմ  ընդունելության: Կարծում  եմ՝  տաղանդավոր   երգչի  հետ մեր   համագործակցությունը   շարունակական   կլինի»:

Երգչուհի  Լեյլա  Սարիբեկյանը,  մեզ  հետ  կիսելով  իր  տպավորությունները,  ասել  է. 

«Արցախում     լինելն  ինձ  համար  միշտ  էլ    ցանկալի  է: Արցախ  աշխարհն  առանձնահատուկ  է,   և    բոլորը  գիտեն, որ  իմ  սիրտն  այստեղ  է: Այսօրվա  համերգը  խորհրդանշական  էր  այն  առումով, որ  ես  և  Դանիել  Դեքերն  առաջին  զուգերգն  ենք  կատարել: Միշտ  էլ  հպարտությամբ   եմ  ասել, որ  Արցախի  հանդիսատեսն  առանձնահատուկ  է  իր  տեսակով, ընդունելությամբ,  իր  ընկալունակությամբ: Արցախյան  բեմից  առ  այսօր  չի  հնչել  մի  այնպիսի  երգ, որը  հարիր   չէ  այս   սուրբ  հողին,  և  դա   քաջալերում  է  մեզ»:

Համերգից  ստացած  իր   տպավորություններով  մեզ  հետ  կիսվել  է   «Վարանդա» մանկապատանեկան, երիտասարդական պետական երգչախմբի հիմնադիր   Զաքար  Քեշիշյանը:

«Շատ  ոգևորված  եմ, որովհետև    Շուշիում  է  Հայաստանում   մեծ  արժեք  ներկայացնող    երաժշտախմբերից  մեկը՝ Հայաստանի  ազգային  նվագարանների  պետական   նվագախումբը՝   Նորայր  Դավթյանի      գլխավորությամբ,-ասել  է   Զ. Քեշիշյանը  և  ընդգծել,-աշխարհը     պետք  է  նաև   այս   ձևով  ճանաչի  մեզ, որովհետև  այն  նշանավոր,     հանրահայտ  մարդիկ, որոնք    սիրում  են   մեզ  և  հավատում   մեր   դատին,    մեր  կողքին  են   և    ուսումնասիրում  են  մեր  պատմությունը, ծանոթանում   մեր   չքնաղ  երկրին  և  ձգտում   մեր  ունեցածը  ներկայացնել  աշխարհին՝  թե՛  քաղաքական, թե՛  մշակութային, թե՛  ճանաչողական  իմաստներով: Ես  կարծում   եմ, որ   Դանիել  Դեքերին   կմիանան  շատ  ու  շատ    արվեստագետներ»: 

Միջոցառմանը  ներկա   էին  ԱՀ  մշակույթի  և  երիտասարդության  հարցերի  նախարար  Նարինե  Աղաբալյանը, արվեստագետներ   Արցախից  և  Հայաստանից, մշակութասեր   հասարակություն   և այլք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search