ԲՐԻԿՍ անդամ երկրները կոչ են արել ահաբեկչության դեմ պայքարին, արմատականացմանը, հավաքագրմանը եւ ահաբեկիչների տեղաշարժին հակազդելու համալիր մոտեցնում ցուցաբերել,
ԲՐԻԿՍ անդամ երկրները միջազգային հանրությանը ահաբեկչության դեմ պայքարի կոչ են արել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գագաթնաժողովի ավարտին ընդունված հռչակագիրը:
ԲՐԻԿՍ անդամ երկրները մասնավորապես բոլոր երկրներին կոչ են արել «հավատարիմ մնալ ահաբեկչության դեմ պայքարի համալիր մոտեցմանը, որը պետք է ներառի նաեւ արմատականացմանը, հավաքագրմանը եւ օտարերկրյա գրոհային-ահաբեկիչների տեղաշարժին հակազդեցությունը, ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրների արգելափակումը»:
Հաղորդվում է, որ խոսքը կազմակերպած հանցագործության, փողերի լվացման, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ զենքի մատակարարումների միջոցով ահաբեկիչների ֆինանսավորման մասին է:
«Մենք հաստատակամ ենք կանխել ահաբեկչական գաղափարների տարածումն ու բոլոր աղբյուրներով պայքարել ահաբեկիչների ֆինանսավորման դեմ»,- ասված է փաստաթղթում: