Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Արցախի Հանրապետությունում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների 43 % աճ՝ 2016 թվականի համեմատ, և 27 % աճ՝ 2015-ի համեմատ:
Արցախ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն աճել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը:
«Արցախ այցելող զբոսաշրջիկների ծագման երկրների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է. մեր երկիրը հյուրընկալում է զբոսաշրջիկների բոլոր աշխարհամասերից, բայց հիմնականում Արցախի Հանրապետություն են այցելում զբոսաշրջիկներ՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Իրանից և եվրոպական երկրներից՝ Ֆրանսիայից, Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից»,-նշել է Ա. Գրիգորյանը: