ՄԱԿ ԳՎ նիստի նախօրեին Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ու կոնգրեսական Էլիոթ Էնգելը նամակ են գրել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին՝ խնդրելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Թուրքիայի նախագահի կամ այլ թուրք պաշտոնյաների անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ հերթական բռնի միջադեպը կանխելու համար։
Կոնգրեսականները Թիլերսոնին կոչ են արել կանխել Էրդողանի թիկնապահների հետ կապված նոր միջադեպերը ԳՎ նիստի ժամանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նամակում նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է հետամուտ լինի, որ թուրքական ոստիկանությունն ու անվտանգության ծառայության աշխատակիցները հարգեն ԱՄՆ օրենքները ու զերծ մնան որեւէ ագրեսիվ գործողություններից։ Օրենսդիրները նաեւ պետքարտուղարին խնդրել են Թուրքիայի հետ շփումների ժամանակ այդ հարցը բարձրացնել բարձր մակարդակի վրա, հաղորդում է NEWS.am-ը։
«Օտարերկրյա պաշտոնատար անձինք, այդ թվում անվտանգության աշխատակիցները, պետք է հարգեն ԱՄՆ օրենքները՝ մեր երկիր այցելելիս։ Նրանց, ովքեր այդպես չեն անում, պետք է թույլ տրվի ԱՄՆ մտնել միայն նրանց մեղադրանք առաջադրելու համար»,- ասվում է նամակում։