Մեքսիկայում ուժեղ երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 58-ի։
Մեքսիկայում ուժեղ երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը 58-ի է հասել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Ֆելիպե Պուենտեն , հաղորդում է NEWS.am-ը։
Նրա խոսքով՝ պաշտոնատար անձինք հաստատել են, որ 45 մարդ է զոհվել հարավային Օախակա նահանգում, որն ամենաշատն է տուժել երկրաշարժից։ Եւս 10 մարդ էլ զոհվել է Չյապասում, եւս երեքն էլ՝ Տաբասկո նահանգի նեղուցի ափի մոտակայքում։