Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում նախօրեին կայացլ է 1/32 եզրափակչի լրացուցիչ պարտիաները:
Լևոն Արոնյանն անցել է 1/16 եզրափակիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը կարճեցված ժամանակով առաջին երկու պարտիաները ոչ-ոքի է ավարտել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանի հետ, բայց հաջորդ երկու պարտիաներում հաղթանակ է տարել և 4:2 ընդհանուր հաշվով անցել 1/16 եզրափակիչ:
ԱՄՆ-ը ներկայացնող Սամուէլ Սևյանը թայ-բրեյքում զիջել է չինացի Լի Չաոյին 0.5:1.5 հաշվով (ընդհանուր հաշիվը 1.5:2.5 է) և դուրս մնացել հետագա պայքարից: