«Վերջին բնակիչը» ֆիլմով Վենետիկյան 74-րդ կինոփառատոնին մասնակցած հայազգի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը և նկարահանող խմբի անդամները հյուրընկալվել են Վենետոյի (Վենետիկ) նահանգապետ Լուկա Զայայի մոտ և նրան շնորհել «Ղարաբաղ կարպետ»-ից գորգ՝ հայերեն այբուբենի և Արարատ լեռան պատկերով։
Ջիվան Ավետիսյանը Վենետիկի նահանգապետին է նվիրել արցախյան գորգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Եվս մեկ պատմական օր Վենետիկում։ Վենետո մարզի վարչակազմը ջերմ ողջունել է մեր «Վերջին բնակիչ» ֆիլմը և տպավորված եղել, որ հայկական ֆիլմը ներկայացվել է Վենետիկյան կինոփառատոնում»,-հաղորդվում է «Վերջին բնակիչ» ֆիլմի ֆեյսբուքյան էջում։
Ֆիլմը պատմում է հայկական Գյուջևան գյուղի վերջին բնակչի մասին։ Գլխավոր հերոս Աբգարը չի պատրաստվում լքել հարազատ գյուղը, քանի որ սպասում է դստերը, ով դարձել է ադրբեջանական ջարդերի ականատեսն ու հայտնվել հոգեբուժական հիվանդանոցում։