ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 11-ին ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Էդվարդ Նալբանդյանը հրաժեշտ է տվել Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում դեսպան Շարպանտիեյի ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Իր ունեցած այս նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Շարպանտիեին պարգևատրեց արտգործնախարարության պատվո մեդալով:
Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց Ֆրանսիայի դեսպանին իր հետագա գործունեության մեջ: