Կրեմլում Սաակաշվիլիի հետ կապված միջադեպը «քաղաքական զավեշտ» են են անվանել։
Կրեմլում Սաակաշվիլիի հետ կապված միջադեպը «քաղաքական զավեշտ» են անվանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Կրեմլը կարծում է, որ Ուկրաինայում Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հետ կապված իրադարձությունները կուրյոզ հարցերի շարքին է պատկանում եւ քաղաքական զավեշտ է։
«Գիտեք, Կրեմլի օրակարգում շատ են լուրջ հարցերը, որոնց պետք է հետեւել։ Ահա թե ինչով ենք մենք զբաղվում։ Չեմ կարծում եմ, որ այդ հարցը (Սաակաշվիլիի մասին) լուրջ հարցերի շարքում է։ Ավելի շուտ, դա հումորային հարցերի թեմա է եւ մոտ է քաղաքական զավեշտին»,-ասել է Պեսկովը՝ համապատասխան հարցին պատասխանելով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Միխայիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 10-ին «Շեգինի» անցակետում իր կողմնակիցների աջակցությամբ հատել է Ուկրաինայի սահմանը։ Սահմանն ապօրինի հատելու հետ կապված քրեական գործ է հարուցվել։