Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին եւ 12-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» եւ «Վերածնունդ» խմբակցությունների հետ:
Նախագահ Սահակյանը խորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել նոր Սահմանադրության հետ կապված իրականացվելիք բարեփոխումներին:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումները քաղաքական եւ գործնական տեսանկյուններից՝ դրանք որակելով որպես ներքաղաքական կառուցողական երկխոսության առանցքային բաղադրամասերից: