Artsakhpress

Տնտեսական

Արցախում սկսվել է խաղողի բերքահավաքը

Արցախի Հանրապետության խաղողի այգիներում սկսվել է բերքահավաքը:

Արցախում սկսվել է խաղողի բերքահավաքը

Արցախում սկսվել  է  խաղողի բերքահավաքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանն ասել է, որ մոտ 2200 հա խաղողի այգիներից այսօրվա դրությամբ հավաքվել է 156 հա-ը:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ միջին բերքատվությունը կազմել է 50,2 ցենտներ:

«Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ այս տարվա խաղողի բերքատվությունն այնքան էլ բարեհաջող չէ»,-նշել է Կ. Աղաջանյանը: Խոսելով գների մասին՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ սեղանի սորտերի շուկայական գները 140-200 դրամ է:

«Ի դեպ, Արցախում ավանդաբար ամենաշատը վաճառվում է «կարդինալ» խաղողի սորտը»,- ավելացրել է Կ. Աղաջանյանը:

Իսկ մթերող գործարանների կողմից խաղողի բերքն ընդունվում է միջինը 120-125 դրամով՝ կախված բերքի քաղցրությունից:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան

Ինձ քաղաքական գործընթացներում չեմ տեսնում. Սամվել Բաբայանը խոսել է Արցախում իր անելիքների մասին

Խուզարկություն է կատարվել իմ հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում. Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

Բակո Սահակյանը հանդիպել է Սամվել Բաբայանի հետ

Ձևավորվել է նոր օրակարգ, որը համարժեք արձագանք է պահանջում. Վիտալի Բալասանյան

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

Շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել

Արթուր Աղաբեկյանը բաց նամակ է հղել ապրիլյան պատերազմի ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին

Search