Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքը մտահոգիչ է ողջ տարածաշրջանի անվտանգության համար. Կարեն Միրզոյան

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ոչ կրոնական է, ոչ էլ տարածքային, այն նախեւառաջ երկու տարբեր քաղաքակրթական մոտեցումների, վարքագծերի բախում է:

Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքը մտահոգիչ է ողջ տարածաշրջանի անվտանգության համար. Կարեն Միրզոյան

Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքը մտահոգիչ է ողջ տարածաշրջանի անվտանգության համար. Կարեն Միրզոյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգին նվիրված նիստում նման համոզմունք հայտնեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

«Պաշտոնական Բաքուն շարունակաբար փորձում է կրոնական երանգ հաղորդել հակամարտությանը: Մահմեդական երկրների աջակցությունը ապահովելու նպատակով իսլամական գործոնի չարաշահումը հատկապես մտահոգիչ է հարեւան միջերկրական եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում, որոնք արձագանք են ունենում մեր տարածաշրջանում եւս: Բաքվի՝ իսլամական ահաբեկիչների հետ համագործակցության արմատները գնում են 90-ականների սկիզբ, երբ  ադրբեջանական զորքերի շարքերում ահաբեկչական խմբավորումների վարձկաններն էին: Նույնիսկ զինադադարից հետո  սա ոչ միայն չդադարեց, այլեւ մտավ նոր փուլ, երբ Ադրբեջանը դարձավ տարանցիկ գոտի զենքի ապօրինի մատակարարումների եւ ահաբեկիչների աջակցության համար: Ադրբեջանն այսօր փորձում է իր բարքերը պարտադրել այլ երկրներին՝ նրանց թելադրելով իր սեփական կանոնները, դրա համար օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները՝ ընդհուպ քաղաքական գործիչներին եւ պաշտոնյաներին կաշառելը»,-ասաց նա:

Կարեն Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքը մտահոգիչ է  ոչ միայն հայկական երկու պետությունների, այլեւ հենց տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից:  

«Որպես  մեր առջեւ ծառացած հիմնական մարտահրավեր՝ մենք դիտարկում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը եւ բազմիցս վերահաստատել ենք մեր անկոտրում համոզմունքը, որ այն հնարավոր է կարգավորել բացառապես  խաղաղ բանակցությունների միջոցով, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, նախեւառաջ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հենքի վրա, հակամարտության  կարգավորումը թույլ կտա ապահովել ոչ միայն երկու  հայկական պետությունների խաղաղ եւ անվտանգ զարգացումը,  այլեւ զգալիորեն կբարելավի անվտանգության  մթնոլորտը ողջ տարածաշրջանում: Ցավոք, չնայած երկու հայկական պետությունների ջանքերին, որոնք  իրենց աջակցությունն են ստանում միջազգային հանրության, մասնավորապես հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդների կողմից, Ադրբեջանը շարունակ փորձում է հիմնահարցը լուծել հօգուտ իրեն՝ չխորշելով ռազմական ճանապարհից, պարբերաբար  մեծացնելով լարվածությունը, ձեռնարկելով քայլեր՝ ուղղված Արցախի մեկուսացմանը»,-ընդգծեց Կարեն Միրզոյանը՝ հավելելով, որ ստեղծված պայմաններում  պետք է ուշադրություն դարձնել  պաշտպանական համակարգի եւ բանակի կատարելագործմանն ու արդիականացմանը՝ որպես տարածաշրջանում Ադրբեջանի  ռազմատենչ նկրտումների զսպման  եւ կայունության ապահովման հիմնական գործոն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search