Ոչ մի բանակցություն չի կարող գերակայել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամքին, Լեռնային Ղարաբաղում անվտանգության եւ խաղաղության գաղափարին:
Ոչ մի բանակցություն չի կարող գերակայել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամքին. Արա Բաբլոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին սեպտեմբերի 20-ին նշեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը՝ ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի 3-րդ օրվա ընթացքում, հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանների անվտանգությունը եւ խաղաղությունն անբաժանելի են Լեռնային Ղարաբաղի սահմանների անվտանգությունից: «Ի դեմս ազատ Ղարաբաղի՝ արդեն քառորդարյա իրողություն է հայկական երկրորդ պետության գոյությունը: Ղարաբաղը նույնպես համահայկական երազանքի մարմնավորումն է: Մենք բոլորս համոզված ենք մեր Զինված ուժերի, մեր զինծառայողի եւ սպայի ոգուն: Պատմական հայրենիքում անվտանգության խնդրի դեպքում նույնիսկ ամենահեռավոր վայրում գտնվող հայը չի կարող հանգիստ լինել»,- նշեց Բաբլոյանը: