Artsakhpress

Մշակույթ

Թանկյանն ամերիկացիներին խորհուրդ է տալիս դիտել արցախյան հակամարտության մասին ֆիլմը

Աշխարհահռչակ ռոք–աստղ Սերժ Թանկյանն իր երկրպագուներին կոչ է արել դիտել արցախյան հակամարտության մասին պատմող ֆիլմը։

Թանկյանն ամերիկացիներին խորհուրդ է տալիս դիտել արցախյան հակամարտության մասին ֆիլմը

Թանկյանն ամերիկացիներին խորհուրդ է տալիս դիտել արցախյան հակամարտության մասին ֆիլմը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել դիտել «Վերջին բնակիչը» ֆիլմը։ armeniasputnik.am-ի հաղորդմամբ՝ Երաժիշտն այս մասին գրել է Instagram-ի իր էջում։

Նրա խոսքով` «Վերջին բնակիչը» հուզական, լարված ինդի-դրամա է Արցախի ու Ադրբեջանի միջև հիմա շարունակվող հակամարտության մասին։

«Առաջիկա հանգստյան օրերին Ուիթիերում ու Կոստա Մեսայում ցուցադրություն տեղի կունենա։ Եթե անցած շաբաթ բաց եք թողել Գլենդելի ցուցադրությունները, ապա ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմը դիտելու ևս մեկ հնարավորություն ունեք։ Ֆիլմի երաժշտությունը ես եմ գրել», — նշել է արտիստը։

«Վերջին բնակիչը» ֆիլմը պատմում է գյուղի վերջին բնակչի մասին։ Գյուղը դատարկվել է արցախյան հակամարտությունից հետո։ Սակայն գլխավոր հերոսը չի կարող գյուղը լքել, քանի որ սպասում է դստեր վերադարձին, որը ջարդերից հետո հոգեբուժարանում է հայտնվել։



     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search