Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է գերմանացի ռեժիսորի Արցախի մասին նկարահանված ֆիլմի առաջնախաղը

Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել գերմանացի ռեժիսոր Յանա Ռիխտերի «Պատերազմի հետքերը» վավերագրական ֆիլմի առաջնախաղը։

Ստեփանակերտում կայացել է գերմանացի ռեժիսորի Արցախի մասին նկարահանված ֆիլմի առաջնախաղը

Ստեփանակերտում կայացել է գերմանացի ռեժիսորի Արցախի մասին նկարահանված ֆիլմի առաջնախաղը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆիլմը պատմում է Զուար և Հավսաթաղ գյուղերում ապրող մարդկանց առօրյա կյանքի և կենցաղի պատմությունը: Ծովակը գյուղի դպրոցի տնօրենն է, միաժամանակ դասավանդում է մաթեմատիկա և ֆիզիկա: Նա իր ընտանիքի հետ ապրում է Զուար գյուղում:

Սայաթը պրոֆեսիոնալ պարող է, սակայն ներկա պահին նա Հավսաթաղի գյուղապետն է, որտեղ և ապրում է իր ընտանիքի հետ միասին: Նկարահանմանը մասնակցել են արցախցիներ, ովքեր ծնվել ու մեծացել են Արցախում, ովքեր կապել են իրենց ճակատագիրը այս հողի հետ: Գյուղերը գտնվում են մի երկրում, որը «գոյություն չունի»:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Յանա Ռիխտերն ասել է, որ Արցախի և Հայաստանի մասին Գերմանիայում ինքն իր հայ դասախոսից է լսել։ «Տարիներ անց ես եկել և իմ աչքերով տեսել ու վավերագրել եմ Արցախյան պատերազմի հետքերը: Ու 10 տարի անց նորից Արցախում եմ ու այստեղ նկատելի մեծ փոփոխություններ եմ տեսել։»,- ասել է Յ․ Ռիխտերը և ավելացրել, որ 10 տարի անց նորից ֆիլմ նկարահանելու ցանկություն ունի, որը կլինի այդ ֆիլմի շարունակությունը, և միջազգային հանրության դատին կներկայացնի ոչ թե գոյություն չունեցող երկրի մասին, այլ հենց Արցախի՝ զարգացող ու բարգավաճող երկրի մասին։ Ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Սաֆարյանն էլ ասել է, որ Յանայի դասախոսը հենց ինքն է, ով Արցախի և Հայաստանի մասին տեղեկացրել է իր տաղանդաշատ ուսանողուհուն։

«Երբ Յանան ցանկություն հայտնեց Արցախի մասին ֆիլմ նկարահանել, ես զարմացա՝ մտածելով, որ գերմանուհին ինչպես կարող է առանց հայի ցավն ու դարդն իմանալու ֆիլմ ստեղծել։ Համաձայնվեցինք, Յանան ժամանակ առ ժամանակ եկավ Արցախ․ ամիսներով ապրեց, զրուցեց մարդկանց հետ՝ ծանոթացավ նրանց խնդիրներին, որից հետո սկսեցինք ֆիլմի նկարահանումները։

Ասեմ, որ Յանային հաջողվել է նկարահանել արցախյան իրական մթնոլորտ, ճշգրիտ իրողություններ, հետաքրքիր դրվագներ»,- ասել է Դ․ Սաֆարյանը և հավելել, որ «Պատերազմի հետքերը» ֆիլմը Studio DS, Richter Production, Nur Film Group ընկերությունների համատեղ արտադրանքն է:

Այն ճանաչվել է Լավագույն ֆիլմ ոչ ազգագրագետ-մարդաբան հեղինակի կողմից` Etnofilm 8th Ethnographic Film Festival–ի և Լավագույն միջին տևողության ֆիլմ` Atlantidoc 9th Festival Internacional de Cine Documental–ի ժամանակ։ Մասնակցել է նաև այլ փառատոնների։ Մի շարք միջազգային փառատոներին մասնակցելուց և մրցանակներ շահելուց հետո հեղինակները որոշեցին ցուցադրություն կազմակերպել Հայաստանում և Արցախում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search