Artsakhpress

Հասարակական

Սմբատ Ցականյանի վրա կրակած ինքնաձիգի վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվել

Այսօր ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, շարունակվել է՝ ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը:

Սմբատ Ցականյանի վրա կրակած ինքնաձիգի վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվել

Սմբատ Ցականյանի վրա կրակած ինքնաձիգի վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ամբաստանյալ Դիլհամ Ասկերովն այսօր հրաժարվել է ցուցմունք տալուց՝ նշելով, որ բոլոր ցուցմունքներն արդեն տվել է նախաքննության ընթացքում, որոնք կարող են հրապարակվել դատախազ Կարեն Գաբրիելյանի կողմից: Այնուհետև մեղադրող կողմը հրապարակել է այս տարվա սեպտեմբերի 16-ի նախաքննության ժամանակ ամբաստանյալ Ասկերովի ցուցմունքները, համաձայն որի` Ասկերովն ընդունել է, որ փորձաքննության արդյունքներով բերված ապացույցները վկայում են, որ ինքն է սպանել Սմբատ Ցականյանին, բայց պատանու սպանության մեջ ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել:

Հատկանշական է, որ Ասկերովին պատկանող ինքնաձիգը, որից սպանվել է Ս. Ցականյանը, ունեցել է այն զորամասի համարն, որի հետախուզական գումարտակում ադրբեջանաղարաբաղյան պատերազմի տարիներին ծառայել է ամբաստանյալն, ով սակայն պատահականություն է համարել այդ փաստը:

Այնուհետև, դատարանը լսել է տուժողի իրավահաջորդ, սպանվածի հոր՝ Մեխակ Ցականյանի ցուցմունքները, ըստ որի` Սմբատ Ցականյանը գումար էր վաստակում միրգ հավաքելու և վաճառելու միջոցով: Անհետանալու օրը նա կրկին գնացել էր կեռաս և ընկույզ հավաքելու: Պատանու տարօրինակ ուշացումը անհանգստացրել է ծնողներին և նրանք սկսել են փնտրել բոլոր հավանական վայրերում, որտեղ կարող էր նա լինել: Երկօրյա ապարդյուն որոնումներից հետո դիմել են տեղի ոստիկանության բաժին: Սակայն միայն ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի բացահայտումից հետո է պարզվել, որ պատանին նրանց մոտ է եղել, իսկ ավելի ուշ էլ իմացել են, որ իրենց որդին սպանված է:

Ի դեպ, ձերբակալման պահին դիվերսանտների մոտ հայտնաբերվել էր հայկական դրամ ու «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կանխավճարային քարտ, որը նրանք առգրավել էին Սմբատ Ցականյանից: Հոր՝ Մեխակ Ցականյանի ցուցմունքի համաձայն` պատանին այդ գումարը հավաքել էր դպրոցական հագուստ և ուսումնական պարագաներ գնելու համար:

Այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել նաև տուժող Վրեժ Բալայանը: Ադրբեջանական հանցագործ խմբի անդամները, կոտրելով նրա տան կողպեքը, գողացել են անձնագիրն ու զինվորական գրքույկը, վերարկուն, ինչպես նաև հորթը: Նա նշեց, որ անջրանցիկ տոպրակի մեջ դրված փաստաթղթերը կախված են եղել պատին: Տուժող Բալայանն իր փաստաթղթերի անհետանալու մասին տեղեկացել է ոստիկանությունից, երբ արդեն ձերբակալվել էր Դ. Ասկերովը, ում հագած գողացված վերարկուի գրպանից հայտնաբերվել էին կորած փաստաթղթերը:

Ասկերովը հաստատեց, որ իսկապես իր գրպանում են եղել այդ փաստաթղթերը, որոնց մասին ինքը տեղյակ չի եղել, քանի որ դրանք խմբի սպանված անդամ Հասանովն է գողացել, և , մինչև վերարկուն իրեն հանձնելը, գրպանում էր դրել այդ փաստաթղթերը, որոնց գոյության մասին ինքը միայն ձերբակալման ժամանակ է իմացել:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ

Search