Artsakhpress

Միջազգային

Ընտրություններ՝ Գերմանիայում. Առաջատարը Մերկելի կուսակցությունն է

Կիրակի՝ սեպտեմբերի 24-ին, Գերմանիայում անցկացվում էին խորհրդարանի՝ Բունդեսթագի ընտրությոնները: Կանխատեսումների համաձայն՝ էքսիթ-փոլերի տվյալներով Բունդեսթագի ընտրություններում առաջատարը քրիստոնեադեմոկրատական՝ Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն կուսակցությունների դաշինքն է, որի ընտրական ցուցակը ղեկավարում է կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է DW-ն:

Ընտրություններ՝ Գերմանիայում. Առաջատարը Մերկելի կուսակցությունն է

Ընտրություններ՝ Գերմանիայում. Առաջատարը Մերկելի կուսակցությունն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Infratest Dimap ինստիտուտի տվյալներով, որն էքսիթ-փոլ եւ վերլուծություն է կատարել ARD հեռուստաալիքի պատվերով, ՔԴՄ/ՔՍՄ դաշինքին այս պահին ձայն է տվել ընտրողների 32,5 տոկոսը: 2013 թվականի ընտրութուններին դաշինքը ստացել էր 41,5 տոկոս:

Կառավարության կոալիցիայում ՔԴՄ/ՔՍՄ-ի ներկայիս գործընկեր սոցիալ-դեմոկրատներին նախապատվություն է տվել հարցմանը մասնակցած ընտրողների 20 տոկոսը (2013-ին՝ 25,7 տոկոս):

Առաջին անգամ երրորդ տեղ է դուրս եկել աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ ձայների 13,5 տոկոսով: Հաջորդում են՝ Ձախերի կուսակցությունը՝ 9 տոկոս (2013-ին՝ 8,6 տոկոս), լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 10,5 տոկոս, որը կարող է խորհրդարան վերադառնալ, եւ «Միություն-90»/«կանաչներ» կուսակցությունը՝ 9,5 տոկոս (8,4): Կանխատեսումների համաձայն՝ մնացած կուսակցությունները խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 5 տոկոսից քիչ են ստացել:

Տեսականորեն կուսակցություններից որոնք կկարողանան Գերմանիայի նոր կառավարությունը կազմավորել՝ պարզ կլինի միայն ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո: Սպասվում է, որ դրանք կհրապարակվեն երկուշաբթի գիշերը: Գերմանիայի խորհրդարանում իրենց թեկնածուներն էին առաջադրել Գերմանիայի 42 քաղաքական կուսակցություններ:

Ընտրություններին մասնակցությունը 75 տոկոս է կազմել, նախորդ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 71,5 տոկոսը:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search