Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին քվեարկել է ինքնավարության անկախության հանրաքվեում:
Իրաքյան Քուրդիստանի նախագահը քվեարկել է անկախության հանրաքվեում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քվեարկությունը կատարվել է ինքնավարության մայրաքաղաք Էրբիլի կենտրոնում տեղակայված տեղամասերից մեկում: Նախագահը չի պատասխանել մեծ թվով լրագրողների հարցերին:
Հանրաքվեին ակտիվորեն մասնակցում են նաեւ մյուս քուրդ քաղաքական գործիչները, այդ թվում՝ Բարզանիի հետ մրցակցող Թալաբանի ազդեցիկ գերդաստանի եւ Քուրդիստանի Հայրենասիրական միության ներկայացուցիչները:
Նախօրեին Բարձրագույն ընտրական հանձնաժողովը Էրբիլում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ ձայնի իրավունք ունի 3 մլն-ից ավելի մարդ: Կգործեն 6 հազար 846 ընտրատեղամասեր եւ 1737 հանձնաժողովներ: