Գերմանիայի կանցլեր եւ Քրիստոնեադեմոկրատական մության (ՔԴՄ) առաջնորդ Անգելա Մերկելը վերընտրվել Է Բունդեսթագում Մեկլենբուրգի երկրամասի միամանդատ ընտրատարածքում, ըստ որում նրա արդյունքն զգալիորեն ցածր Է եղել նախկին ընտրությունների համեմատությամբ (44 տոկոս՝ 56 տոկոսի դիմաց):
Մերկելը վերընտրվել Է Բունդեսթագում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին վկայում են Գերմանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները:
Ընտրատարածքում, որտեղ քվեարկվել Է Մերկելը, երկրորդ տեղում Է «Գերմանիայի համար այլընտրանքի» թեկնածու Լայֆ Էրիկ Հոլմը՝ 19,2 տոկոս ձայներով: Մերկելն այդ ընտրատարածքից ընտրվում Է 1990 թվականից եւ դեռ ոչ մի անգամ տանուլ չի տվել: Նրա ամենացածր արդյունքը կազմել Է 37,6 տոկոս (1998 թվականին, երբ ՔԴՄ-ն տանուլ տվեց դաշնային ընտրությունները), ամենաբարձրը՝ 56,2 տոկոս (2013 թվական), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: