Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել Է Սիրիայում ռուս ռազմական խորհրդականների խմբի ավագի՝ գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովի զոհվելու մասին:
Սիրիայում ռուս գեներալ Է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ռազմական գերատեսչության տվյալներով՝ գեներալը զոհվել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների ականակոծման հետեւանքով:
«ԴԱԻՇ-ի զինյալների անակնկալ ականակոծման հետեւանքով գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը մահացու վերք Է ստացել ականի պայթյունից»,- հայտնել Է պաշտպանության նախարարությունը:
Ասապովը գտնվում Էր սիրիական զորքերի հրամանատարական կետում, որտեղ օգնություն Էր ցուցաբերում Դեյր Զոր քաղաքի ազատագրման գործողությանը: Հաղորդվում Է, որ հրամանատարությունը զոհվածին «հետմահու ներկայացրել Է պետական բարձր պարգեւի»: