Թուրքիան ՌԴ-ից գնված C-400 հրթիռային համալիրները տեղադրելու է Աքընջըի ռազմաբազայում։
Թուրքիայում հայտնի է դարձել C-400 հրթիռային համալիրների տեղադրման վայրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական OdaTv-ի փոխանցմամբ՝ ռուսական կողմը պահանջել է C-400 կայանքների համար անգարներ նախապատրաստել։ Թուրքական կողմն էլ Աքընջըի ռազմաբազայում է որոշել տեղադրել C-400 կայանքները։
Նշվում է, որ 2018-ին C-400-ի 2 կայանք է լինելու Աքընջըի ռազմաբազայում։
Նշենք, որ Աքընջի ռազմաբազան 2016-ին ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ որպես հրամանատարական կետ է եղել գյուլենականների համար։