Թեթևագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանն իր հերթական հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:
Բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը նվաճեց «WBC Continental Americas Super Bantamweight» տիտղոսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում կայացած մենամարտում Ազատը 10-ռաունդանոց մենամարտում հաղթեց մեքսիկացի Սերխիո Ֆրիասին և նվաճեց «WBC Continental Americas Super Bantamweight» տիտղոսը: Սա բռնցքամարտիկի 13-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:
Ֆրիասը նախորդ տարի նոկաուտի էր ենթարկել Վիկ Դարչինյանին: