Ճարտարի Էմմանուել դը Լաբառիի անվան թիվ 2 մանկապարտեզի երեխաների թիվը տարեցտարի աճում է:
Ճարտարի թիվ 2 մանկապարտեզի երեխաների թիվը տարեցտարի աճում է. տնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Ջիվանյանը և նշել, որ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվն արդեն 75 է:
«ԱՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2011 թվականին կառուցվել է երկհարկանի մանկապարտեզի շենք, որի կահավորումը և համապատասխան գույքով ապահովումը իրականացրել են ֆրանսիահայ բարերարներ՝ Միշել Տանկրեզի և Միշել Պազամյանի միջոցներով: Մանկապարտեզն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից չափանիշներին»,-ավելացրել է Հ. Ջիվանյանը: