Անկարան 2 քայլ կկատարի Բեռլինի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, եթե վերջինս մեկ քայլ կատարի։
Անկարան հույս ունի, որ Բեռլինը 1 քայլ կկատարի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով երկու երկրների միջեւ լարված հարաբերություններին։ «Գերմանիան պետք է սովորի իր սխալների վրա»,– News.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Նշենք, որ վերջին 2 տարում Անկարայի եւը Բեռլինի հարաբերությունները լարված են։ Գերմանիան իր զինվորականներին դուրս է բերել Ինջիրլիքում ՆԱՏՕ–ի բազայից։ Բեռլինը մտադիր է նաեւ վերանայել տնտեսական համագործակցությունն ու կրճատել սպառազինությունների մատակարարումը։