ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սեպտեմբերի 25-ից 28-ը Մոսկվայում` ՀԱՊԿ քարտուղարությունում, մասնակցում է «Մինչև 2025 թվականը ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության իրագործման ծրագրի մասին» ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման և «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի նախագծերի քննարկումներին:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մասնակցում է ՀԱՊԿ երկու կարևոր նախագծերի քննարկումներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: