Artsakhpress

Սփյուռք

Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Բուլղարիայում օծվեց հայկական եկեղեցի

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը մեկնեց Բուլղարիայի Յամբոլ քաղաք՝ հանդիսապետելու նորակառույց եկեղեցու օծման և բացման արարողությունը։

Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Բուլղարիայում օծվեց հայկական եկեղեցի

Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Բուլղարիայում օծվեց հայկական եկեղեցի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից, սեպտեմբերի 24-ին հընթացս Սուրբ Պատարագի օծվեցին եկեղեցու 16 սյուները և մկրտության Սուրբ ավազանը։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2008 թվականին՝ թեմի լուսահոգի առաջնորդ Տ․Տիրայր արք․Մարտիկյանի ձեռամբ։ Հայկական եկեղեցաշինական ավանդույթներով կառուցված եկեղեցու ճարտարապետներն են  Ժիրայր և Ալվարդ Պատվականները։

Աղոթատունը, որտեղ կարող է տեղավորվել շուրջ հարյուր մարդ, կառուցվել  է Սոնյա  Արշավիրի բարերարությամբ։

Եկեղեցու օծման  հանդիսավոր արարողությանը ներկա էին Ռումինիայի հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ  Տ․Տաթև եպս․Հակոբյանը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, պատգամավորներ, Բուլղարիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հայ համայնքի անդամներ, այլ քաղաքներից ժամանած հյուրեր։

Թեմակալ առաջնորդ Տ․Իսահակ վարդապետ Պողոսյանն իր քարոզում նշեց, որ յուրաքանչյուր եկեղեցի աշխարհի որ անկյունում էլ կառուցվի, կառուցվում է առ Աստված հավատքով, առ Սուրբ Էջմիածինը սիրով և այն խոր համոզմամբ, որ առանց Հայ Եկեղեցու վտանգված է քրիստոնյա հայի հոգևոր կյանքը, ազգի հարատևության ու փրկության երաշխիքը։ «Այս նորակերտ եկեղեցին ձեր հավատքի վկայությունն է, որի օրհնաբեր հարկի ներքո համախմբվել եք այսօր»,-ասաց հայր սուրբը։

Բարձր գնահատելով  բարերար Սոնյա Արշավիրի եկեղեցաշինության գործում ունեցած ավանդը՝ բարերարը  պարգևատրվեց «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով։

 Հայր Իսահակը նաև գնահատանքի խոսք ասաց Բուլղարիայի իշխանության ներկայացուցիչներին, Յամբոլի ղեկավարներին, ինչպես նաև քաղաքի բուլղար բնակչությանը հայ համայնքի հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար։

Եկեղեցու օծման և հանդիսավոր բացման արարողությունից հետո ներկաներին Վեհափառ հայրապետի շնորհավորանքներն ու հայրապետական օրհնությունը փոխանցեց Տ․Եզրաս արք․Ներսիսյանը։ Սրբազան հայրն  իր խոսքում նշեց, որ սեպտեմբերի 24-ը Յամբոլ քաղաքի հայերի համար  տոն է հավատքի, սիրո ու նվիրումի։ «Հակառակ մեզ բաժին ընկած բոլոր դժվարությունների ու փորձությունների,  հայ ժողովուրդը միշտ մնացել է հավատարիմ Սուրբ Էջմիածնին, որը  Աստծո Միածին Որդու իջմամբ է հիմնվել և  որով օրհնվել է հողը  հայրենի և ազգը մեր աստվածասեր»,-ասաց Սրբազան հայրը և պատգամեց հավատարիմ մնալ  Տիրոջ պատվիրաններին, Աստծո տանը առատացնել  աղոթքը՝ հանուն աշխարհի խաղաղության, ժողովուրդների բարեկամության, Հայաստանի և Բուլղարիայի  առաջընթացի և առաքելահաստատ Հայ Եկեղեցու պայծառության։

Հնադիսավոր արարողության ավարտին սիրո ճաշ տրվեց։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search