Երեք միլիոնից ավելի մարդ է քվեարկել Իրաքի Քուրդիստանի անկախաության հանրաքվեում:
Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի առաջին արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանրաքվեին մասնակցել են ընտրողների 72,16 տոկոսը։ Rudaw հեռուստաալիքի տվյալներով, մշակվել է քվեաթերթիկների 6, 77 տոկոսը կամ 282 017 քվե, մեծ մասը կողմ է քվեարկել անկախությանը։
Ընտրատեղամասերը պաշտոնապես փակվել են 19:00-ին, սակայն հերթ կանգնած ընտրողները քվեարկելու հնարավորություն են ստացել նաեւ տեղամասերը փակելուց հետո:
Քրդերը, որ 40-միլիոնանոց ժողովուրդ են, ամենամեծ էթնիկ խումբն է, որը պետություն չունի: Նրանք բնակվում են հիմնականում Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում եւ Իրանում:
Իրաքի քրդերը, որոնք բնակվում են Դահուք, Սուլեյմանիա եւ Էրբիլ նահանգներում, ամենից ավելի են անկախությանը մոտ: Նրանց շրջանը Իրաքի կազմում լայն ինքնավարության կարգավիճակ ունի, որն իրավաբանորեն ամրագրված է երկրի սահմանադրությամբ:
Նշենք, որ Բաղդադը դեմ է արտահայտվում հանրաքվեին՝ այն ապօրինի անվանելով։ Քվեարկության ավարտից հետո Իրաքն ու Թուրքիան լայնածավալ զորավարժություններ են սկսել։ Թուրքիայի նախագահը սպառնում է ռազմական ներխուժմամբ՝ նշելով, որ Անկարան թույլ չի տա քրդական պետության ստեղծումը։ Հանրաքվեին դեմ է նաեւ Իրանը։