Չինաստանն արգելափակել է WhatsApp մեսենջերը, որը Facebook ընկերության վերջին արտադրանքն էր, ու հասանելի էր Չինաստանում:
Չինաստանը WhatsApp-ն արգելափակել է. NYT
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Ավելի վաղ արգելափակվել էին մոսենջերի որոշ գործառույթներ՝ արգելված էր լուսանկարներ եւ այլ ֆայլեր ուղարկելը, ինչպես նաեւ ձայնային չաթը:
Facebook-ը Չինաստանում չի աշխատում 2009 թվականից, Չինաստանում չի գործում նաեւ Instagram-ը:
Պարբերականի տեղեկություներով՝ ներկայումս WhatsApp-ն ընդհանրապես չի գործում, անհնար է անգամ տեքստայի հաղորդագրություններ ուղարկել: