Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, քանի որ թրեյդերները մտահոգ են Իրաքի Քուրդիստանից նավթի հնարավոր տարանցման դադարեցման կապակցությամբ։
Նավթի համաշխարհային գները նվազում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,25 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 52,09 դոլարի։
ICE Futures լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները դեկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,05 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 58.04 դոլարի։
Շուկաներն այդ կերպ են արձագանքել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի սպառնալիքին, թե հնարավոր է Իրաքի քրդական ինքնավարությունից նավթի մատակարարումների տարանցումը դադարի։ Իրաքը օտարերկրյա պետություններին իր հերթին կոչ է արել դադարեցնել Իրաքի Քուրդիստանից նավթի ներկրումը։