Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը չի մասնակցի նոյեմբերին ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ այս պահին աշխարհի առաջնությունում մեդալի հավակնորդ ծանրորդ դեռեւս չունենք:
Ծանրամարտի կանանց Հայաստանի թիմը չի մասնակցի աշխարհի առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
«Դեռեւս ուժեղ թիմ չունենք եւ անիմաստ եմ համարում ուղղակի մասնակցության համար մեկնել ԱՄՆ, մեծ ծախսեր անել, բայց մեդալի համար չպայքարել:
Օլիմպիական վարկանիշային տարի չէ, այդ պատճառով չենք մտահոգվում աշխարհի առաջնությանը չմասնակցելու համար:
Աշխարհի առաջնությանը չմասնակցելու որոշումը կայացրել ենք մարզչական շտաբով: Կպատրաստվենք 2018 թվականի աշխարհի առաջնությանը, երբ արդեն մեդալային պայքարի դուրս կգանք: Իսկ իրականությունն այն է, որ այս պահին դեռեւս մենք պատրաստ չենք մեդալի համար պայքարել, մեդալի հույս չունենք»,- ասաց Արտաշես Ներսիսյանը:
Ծանրորդուհիները պատրաստվում են երիտասարդների Եվրոպայի առաջնությանը:
«Կանանց թիմն այս շրջանում պատրաստվում է, որը կայանալու է
Հոկտեմբերի 15-23-ը Ալբանիայում տեղի կունենա երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Մասնակցելու են Սոնա Պողոսյանը, Արփինե Դալալյանը, Տաթեւ Հակոբյանը եւ Իզաբելա Յայլյանը: Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլն արդեն սկսվել է: Ունեցանք ուսումնամարզական հավաք Երեւանի «Օլիմպավանում», այս քանի օրը հանգիստ ենք տվել աղջիկներին: Սեպտեմբերի 28-ից կանցկացնենք Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին հավաքը Աբովյանի մարզաբազայում»,- նշեց Արտաշես Ներսիսյանը:
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մասնակցությունը աշխարհի առաջնությանը դեռեւս մնում է չհաստատված: Միջազգային ֆեդերացիայի հատուկ հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին Բուխարեստում հանդես կգա 9 երկրների ազգային հավաքականներին 2017 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկելու առաջարկով: 9 երկրների թվում է նաեւ Հայաստանը: