Հեյդար Ալիեւի արձանի վրա արված գրաֆիտի հեղինակներից մեկի Գիյաս Իբրագիմովի դեմ լրացուցիչ մեղադրանքներ են առաջադրվել:
Հեյդար Ալիեւի արձանի վրա արված գրաֆիտի հեղինակին նոր մեղադրանք է առաջադրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փաստաբան Էլչին Սադիգովը հայտնել է, որ Իբրագիմովը մեղադրվում է դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Նրա հոր՝ Գասան Իբրագիմովի դեմ նույն մեղադրանքով քրեական գործ է հարուցվել:
Փաստաբանը նշել է, որ այս քրեական գործի քննությունը պետք է ավարտվի հաջորդ շաբաթ:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Գ. Իբրագիմովին 10 տարվա ազատազրկման է դատապարտել: Գ.Իբրագիմովը բողոքարկել է վճիռը եւ խնդրել է արդարացնել իրեն:
Գիյաս Իբրագիմովը մեղադրվում թմրամիջոցների անօրինական պահման կամ ձեռքբերման հոդվածով: